Իրադարձություններ Հայաստանում
365 օր հանուն երեխաների
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած խումբը եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում, ծանոթացան փոքրիկ հիվանդների բուժման ընթացքին, մանրամասն ուսումնասիրեցին ախտորոշումները:
Արմեն Մուրադյանը զրուցեց 16-ամյա Ռաֆայել Հախնազարյանի հետ, ով մարմնամարզության ընթացքում մեջքի լուրջ վնասվածք էր ստացել:
Երեխայի երազանքն է խաղալ հանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկում: Նախարարը Ռաֆայելին նվիրեց նախընտրած ֆուտբոլային ակումբի տարբերանշանով գնդակ` այն հաստատակամությամբ, որ ապաքինումից կարճ ժամանակ անց նա կխաղա այդ գնդակով:
Այցի շրջանակում նախարարը ծանոթացավ նաև Դամասկոսից երկու օր առաջ Հայաստան ժամանած Նարեկ Մարաշլյանի պատմությանը:
Ռումբի պայթյունի հետևանքով կոտրվել են երեխայի սրունքները: Նա վիրահատվել է Դամասկոսում, ապա տեղափոխվել Երևան հետվիրահատական բուժում ստանալու նպատակով: Նարեկի հայրը` Ռաֆայելը մասնագիտությամբ բժիշկ է՝ թերապևտ: Նա նախարարի հետ զրույցում նշեց, որ եթե հնարավորություն ստեղծվի, ապա սիրով մասնագիտական գործունեությունը կշարունակի Հայաստանում:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ խորհրդանշական օր է և մեկ անգամ ևս հիշեցնում է, որ երեխաներն են մեր ապագան: Նա մաղթեց բոլոր երեխաներին խինդ ու ծիծաղ, երջանիկ ապագա և հուսալի հեռանկարներ: Նախարարը բարձր գնահատեց այն պայքարը, որը կենտրոնի մասնագետները գիշեր-ցերեկ իրականացում են երեխաներին փրկելու համար:
«Փառք ու պատիվ այն բոլոր կազմակերպություններին, հիվանդանոցներին, բժիշկներին, ովքեր կարող են այսօր ևս մեկ անգամ հիշեցնել, որ իրենք որպես պաշտպան ամուր կանգնած են երեխաների կողքին»,- ընդգծեց առողջապահության նախարարը:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, շնորհավորելով երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, փոքրիկներին մաղթեց առաջին հերթին առողջություն:
«Որպես բուժաշխատողներ մենք աշխատում, տառապում, տանջվում ենք ոչ միայն այս օրը, այլև կլոր տարին: Մեզ մոտ 365 օր երեխաների պաշտպանության և նրանց առողջությունը փրկելու, պայքարի օր է»,- ասաց Երևանի գլխավոր մանկական վիրաբույժը:
Հանրապետության ողջ տարածքում մանկական անհետաձգելի բժշկական ծառայություն ապահովող խոշորագույն կենտրոնի ղեկավարը կոչ արեց ծնողներին լինել շատ ավելի ուշադիր երեխաների հանդեպ, թե՛ կենցաղում, թե՛ ավտոմեքենա վարելիս, քանի որ միայն ուշադրության և զգուշության շնորհիվ է հնարավոր խուսափել տարատեսակ, այդ թվում կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներից:
Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ